BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Հոլանդիա-Հայաստան բարեգործական ակցիան

Հոլանդիա-Հայաստան բարեգործական ակցիան
24.02.2016 | 12:44

«Ռոսիա Մոլլ» նորաբաց մանկական սրճարանում տեղի ունեցավ հոլանդահայ նորաստեղծ «Bright Future» «Լուսավոր Ապագա» կամավորական խմբի կազմակերպված Հոլանդիա-Հայաստան բարեգործական ակցիան՝ նվիրված hայաստանաբնակ անապահով ընտանիքների երեխաներին: Այս առիթով Հոլանդիայից Հայաստան էր ժամանել խմբի հիմնադիր-ղեկավար Մարիամ Կիրակոսյանը, ով իր հետ անապահով հայ երեխաների համար Հայաստան էր բերել բարեգործական օգնություն` շորերի և խաղալիքների տեսքով։ Վերոնշյալ օգնության հավաքման գործընթացում իրենց բարեգործական աջակցությունն էին ունեցել նաև Եվրոպայում բնակվող տարբեր ազգության և բնագավառների ներկայացուցիչներ, անհատներ և փոքր կազմակերպություններ:

Շոու-ծրագրի շրջանակներում, որը վարել է Լուսինե Փիլոյանը, անապահով ընտանիքների շուրջ 50 անչափահաս երեխա՝ պարելուց, երգելուց և Լուսինեի կողմից կազմակերպված խաղերից բացի, հնարավորություն է ունեցել անվճար օգտվել սրճարանում տեղակայված բոլոր մանկական նորաոճ ատրակցիոններից։
«Բրայթ Ֆյուչր»-ի երիտասարդ կամավորներն ավելի քան 2 ամիս Հոլանդիայից և Հայաստանից իրականացրել են կազմակերպչական տարաբնույթ աշխատանքներ, փնտրել աջակցություն՝ հավաքված մեծ քանակությամբ օգնության հնարավոր մասը Հասըատան տեղափոխելու նպատակով։
Բարեգործական ակցիայի կայացման գործում իր աջակցությունն է ցուցբերել նաև Ամստերդամի «Սուրբ Հոգի» հայկական եկեղեցին:

Դիտվել է՝ 1403

Մեկնաբանություններ